Ախր էդ ինչի՞ մասին եք խոսում։ Ասենք, թե ծնունդ է եղել ու մի տորթ են թխել, հարևաններով ու բարեկամներով մեկը ալյուր, մեկը ձու, մյուսը շաքարավազ է բերել, թխել են։
Լավ են արել, ճիշտ են արել, էլի պետք է անեն ու ազերու աչքը հանեն։
Աշխարհում նիկոլականներ չեն նստած, որ գավառական շուստրիությունները ուտեն։ Դու չես կարող, Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելով, փորձել Արցախը գցել միջազգային հանրության գրպանը, դու էլ գնաս թուրքերի հետ առևտուր անելու։
Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս...